Օրվա բաղադրատոմսը. Գետնանուշով «Շերբեթ»
Lifestyle
Բաղադրիչներ
գետնանուշ – 1 բաժակ
շաքարավազ – 3,5 բաժակ
կաթ – 1 բաժակ
կարագ – 80գր
Պատրաստման եղանակ
- Լցնում ենք կաթը կաթսայի մեջ, ապա ավելացնում ենք 3 բաժակ շաքարավազը և դնում թույլ կրակի վրա ու եփում 30 րոպե, անընդհատ խառնելով:

- Տապակում ենք գետնանուշը չոր տապակի մեջ, ապա կեղևազրկում այն:
- Լցնում ենք մնացած շաքարավազը տապակի մեջ, դնում թույլ կրակի վրա և հալեցնում: Ստացված կարամելը լցնում ենք կաթային զանգվածի մեջ և եփում 1 ժամ, ապա ավելացնում ենք կարագն ու խառնում:

- Եփած զանգվածը լցնում ենք պերգամենտային թղթով պատած ձևամանի մեջ, ավելացնում ենք տապակած գետնանուշը և տեղափոխում սառնարան 3 ժամով:

- Եվ մեր շերբեթը պատրաստ է:

Ցանկության դեպքում շերբեթով կոնֆետները կարելի է փաթաթել թափանցիկ ցելոֆանի մեջ՝ տալով նրանց իսկական կոնֆետի տեսք 