Ի՞նչ աղցան կարելի է պատրաստել Ամանորին (լուսանկարներ)
LifestyleShabat.am-ը գրում է.
Այս աղցանը կարող է գեղեցկացնել յուրաքանչյուր ամանորյա սեղան: Այն հեշտ է և շատ համեղ:
Ձեզ անհրաժեշտ կլինի՝
- մի քանի կարտոֆիլ, մայոնեզ, գազար և հավկիթ


Կատոֆիլը, գազարը և հավկիթը պետք է եփել և քերիչով անցկացնել:
Տարրայի վրա հերթականությամբ լցրեք կարտոֆիլը, գազարը, հավկիթը: Յուրաքանչյուր շերտից հետո պետք է ասել մայոնեզը: Վերջին շերտը նորից պետք է կարտոֆիլ և հավկիթ դնել:

Ձմեռ պապու գլխարկը կարելի է ստանալ ինչպես գազարից, այնպես էլ նախապես եփած և քերիչով անցկացրած բազուկից: Աչքերի համար կարող եք ձիթապտուղներ օգտագործել, քթի և այտերի համար՝ տոմատի մածուկ կամ կետչուպ: Ձմեռ պապու մորուքը կարող եք ստանալ հավկիթի սպիտակուցից: Պետք է այն քերիչով անցկացնել և ձևավորել:
Աղն ու պղպեղը՝ ըստ ցանկության:
Բարի ախորժակ: