ԿԲ-ն հաստատել է ՀՀ միջազգային պահուստների վիճակը եւ կազմը
ՏնտեսությունԿենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 17-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է ՀՀ միջազգային պահուստների վիճակը եւ կազմը, ՀՀ ԿԲ ֆինանսական վիճակի մասին համախմբված հաշվետվությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ԿԲ խորհուրդը տրամադրել է «ԱՍ ՄԱՍՏԵՐ» ՍՊԸ-ին գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա, ինչպես նաեւ «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությանը «Անելիք» («Anelik») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրել, հաշվառել է «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության «Թել-Սել Մարտունի» մասնաճյուղի գործունեության վայրի ու անվ անման փոփոխությունները: