Գերմանիայում արջին շնորհվել է վարորդական իրավունք և նա մոտոցիկլով շրջել է փողոցներով
LifestyleՄի անգամ՝ դեռևս խորհրադային ժամանակաշրջանում, Վալենտին Ֆիլատովի ղեկավարության տակ գտնվող արջերի կրկեսը ելույթ ունեցավ Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում,- գրում է Orer.am-ը:
«Աղջիկ» անունը ստացած արջը գերազանց տիրապետում էր մոտոցիկլ վարելու նրբություններին և կարողանում էր զարմանք ու հիացմունք պատճառել իր հանդիսատեսին: Շտուտգարդ քաղաքի իշխանությունները որոշում կայացրին արջին վարորդական իրավունք շնորհելու: Երբ 10 տարի անց արջերի կրկեսը հյուրախաղերով վերադարձավ Շտուտգարդ, միջոցառման կազմակերպիչները որոշեցին գովազդային հետաքրքիր ակցիա իրականացրել: «Աղջիկ» արջին հնարավորություն տրվեց մոտոցիկլով շրջելու քաղաքի փողոցներով: Արջը կարողացավ ինքնուրույն անցնել մի քանի թաղամասերով և նույնիսկ մեկ անգամ կանգնեց կարմիր լույսի ժամանակ:
Սակայն, ի վերջո, նա մոտոցիկլով բախվեց իր դիմացից ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, որը պատկանում էր հենց միջոցառման կազմակերպչին: