Բոդի արտի ամենազարմանալի աշխատանքները (լուսանկարներ)
LifestyleԲոդի արտը վերջին 20 տարիների ընթացքում դարձել է հայտնի արվեստի ճյուղ: Բոդի արտի մասնագետները մարդու մարմիններից ստանում են աներևակայելի գեղեցիկ պատկերներ: Իրենց աշխատանքներում մասնագետները չեն օգտագործում սովորական ներկ, այլ բարձրորակ դիմահարդարման նյութեր:

Մարդկանց մարմիններից ստանում են կենդանիների, առարկաների ու արձանների պատկերներ: Ամեն տարի բոդի արտի փառատոն կազմակերպվում էԱվստրալիայում, որտեղ հավաքվում են աշխարհի ամենատաղանդավոր մասնագետները:

Այս գորտը , որը Յոհաննես Ստոեթերի աշխատանքն է, ստացվել է 5 մարմիններից: Նա դարձել է 2012-ի ամենատաղանդավոր արտիստը:

Ճապոնացի նկարիչ Հիկարու Չոն կարողանում է մարմինների վրա պատկերել զանազան կայծակաճարմանդներ, կոճակներ, որոնք այնքան բնական են թվում: Գրեյգ Տրեյսիի աշխատանքները տարբերվում են իրենց ինքնատիպ ոճով:Նրա պատկերած կենդանիները չեն կարող ուշադրությոան չարժանանալ:
