Աստղիկ Սաֆարյանը կարեւոր ասելիք ունի
LifestyleBravo.am-ը գրում է.
Աստղիկ Սաֆարյանը “Shalom” երգի տեսահոլովակով ուրախ ու պարային տրամադրություն էր փոխանցում, իսկ այժմ կարեւոր ասելիք ունի հանրությանը։ Նրա նոր երգն անօթեւան եւ ծնողազուրկ երեխաների մասին է։ Երգչուհին BRAVO.am-ին պատմել է օրեր առաջ նկարահանված տեսահոլովակի եւ երգի ստեղծման գաղափարի մասին։
Երգը կոչվում է “Որբուկ”, խոսքերի հեղինակը Լուարա Հովհաննիսյանն է, ում առաջարկով էլ Աստղիկը գրել է երաժշտությունը.“Ռեժիսոր Արմեն Փիրիմասիհիի հետ միացանք նրա գաղափարին, քանի որ իսկապես հուզեց։ Կփորձենք մեր դրական ասելիքը փոխանցել հանրությանը։ Ցանկանում ենք, որ այս երգի ու տեսահոլովակի միջոցով մարդկանց վերաբերմունքը փոխվի, եւ հույս ունենք, որ կլինեն ծնողներ, որոնք իրենց երեխաներին հետ կբերեն ընտանիք։ Նաեւ ցանկանում ենք ցույց տալ, որ մենակությունն ու լքվածությունն այս երեխաներին ավելի ուժեղ են դարձնում”։
Շարունակությունը՝ այստեղ:
