Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով
ՀասարակությունՀանրապետության տարածքում նոյեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:
Երևանում նոյեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 19-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +13 աստիճան, նոյեմբերի 20-ին`+14, նոյեմբերի 21-ին` +15, նոյեմբերի 22-ին` +16, նոյեմբերի 23-ին` +17 աստիճան: