«Երևան սիթի տուր»-ն ավարտել է 2015 թվականի տարեշրջանը
Հասարակություն«Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագիրը, եղանակային պայմաններից ելնելով, նոյեմբերի 18-ին ավարտել է 4-րդ տարեշրջանը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Երևան սիթի տուր»-ը մայրաքաղաքի տեսարժան վայրերով զբոսաշրջային էքսկուրսիաների կազմակերպումը կվերսկսի 2016 թվականի գարնանը: