Մասնավոր ընկերությունը Երևանում համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի կառուցման համար կներդնի 215 մլն դոլար
ՏնտեսությունՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ՌԵՆԿՈ» ընկերության հետ Երևանում «Համակցված շոգեգազային ցիկլով» 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ Էլեկտրակայանի կառո
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց ներդրումային այս ծրագրի իրականացումը: «Օտարերկրյա լավ ներդրում է՝ առանց պետության որևէ պարտքի շեմին առնչվելու, ուղղակի պետք է լինել հետևողական, որպեսզի պայմանագրում որևէ բացթողում չլինի, հետո մենք խնդիրներ չունենանք»,- ասաց վարչապետը:
ՌԵՆԿՈ-ն պարտավորվում է պայմանագրի կնքման պահից 30 ամսվա ընթացքում իր հաշվին կառուցել Էլեկտրակայանը: