Քլոե Քարդաշյանը վարակվել է Լամար Օդոմին այցելելու ժամանակ
LifestyleՔլոե Քարդաշյանն իր Twitter-ում բաժանորդներին պատմել է, որ իր մոտ ստաֆիլոկոկային վարակ են հայտնաբերել:
Քիմ Քարդաշյանի քույրը մոտ օրերս պիտի ներկայացներ իր «Strong looks better naked» («Ուժեղները մերկ ավելի լավ տեսք ունեն») գիրքը:

31-ամյա Քլոեն ստաֆիլոկոկով է վարակվել Լոս Անջելեսի հիվանդանոց իր այցերից մեկի ժամանակ, որտեղ նա հոգ էր տանում ամուսնուն` Լամար Օդոմին:
«Սիրելիներս, շատ եմ ցավում, որ չեմ կարողանա ներկա լինել գրքի շնորհանդեսին: Ես հիվանդ եմ, բժիշկն ինձ ասում է, որ պիտի անկողնային ռեժիմ պահպանեմ, որ ավելի չվատանամ: Բուժվելու եմ: Կրկնում եմ՝ շատ եմ ցավում: Երբեմն սթրեսը կարող է ազդել մարմնի վրա, դրա համար էլ հետեւեք ձեզ»: