Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
ՀասարակությունՀանրապետության տարածքում նոյեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:
Երևանում նոյեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 20-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +13 աստիճան, նոյեմբերի 21-ին` +14, նոյեմբերի 22-ին` +15, նոյեմբերի 23-ին` +16, նոյեմբերի 24-ին` +17 աստիճան: