Երևան, 02.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Զելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղաuպանnւթյnւնը․ Տիգրան Աբրահամյան Շտապում են փրկե՞լ Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ անուն է կրում առաջիկա գագաթաժողովը. «Փաստ» Անտեղյակ՝ ավարտված խնջույքի մթնոլորտից. գլուխը միայն գլխարկ կրելու համար չէ. «Փաստ» «Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ»


Կառավարությունն աջակցում է կարկտահարությունից տուժած համայնքներին

Տնտեսություն

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վարել է նոյեմբերի 19-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, վարչապետն անդրադարձել է կառավարության և ԶԼՄ-ների համագործակցությանը: «Մեր կառավարությունը որդեգրել է բաց և թափանցիկ գործելաոճ: Մենք պետք է ազնվորեն և պարբերաբար հանրությանը ներկայացնենք մեր անելիքները, կատարած աշխատանքները` ակտիվորեն շփվելով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ:

Հորդորում եմ բոլոր նախարարներին ավելի ակտիվ և նախաձեռնող լինել այս հարցերում: Հարկ է, որ բոլոր նախարարները օգտագործեն թե՛ նախապես ծրագրված, թե՛ առաջացող բոլոր հնարավորությունները՝ առավել բաց հաղորդակցության համար: Օրինակ, կառավարության նիստերից հետո բազմաթիվ լրագրողներ սպասում են կառավարության մուտքի մոտ: Յուրաքանչյուրը պետք է օգտագործի այս առիթը հանրության հետ ևս մեկ անգամ հաղորդակցվելու, հարց պարզաբանելու համար, և ոչ թե, ասենք, դուրս գա այլ մուտքերով: Կամ, վերջերս անընդհատ հարցեր են բարձրացնում վարկերի մասին և այն նախարարությունները, գերատեսչությունները, որոնք որ իրականացնում են այդ ծրագրերը, ընդհանրապես տեղեկատվություն չեն տրամադրում հանրությանը: Հանձնարարում եմ բոլոր գերատեսչություններին, որոնք վարկային ծրագրեր են իրականացնում, այսօրվանից սկսած պարբերաբար հանրությանը տեղեկացնել իրականացվող ծրագրերի արդյունքների մասին՝ կոնկրետ ցուցանիշներով, ընթացքի հաջողություններով և դժվարություններով: Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, և պետք է դա ապացուցենք մեր վարքով և գործով»,-նշել է գործադիրի ղեկավարը:

                        Աջակցություն կարկտահարությունից և քամիներից տուժած համայնքներին

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Շիրակի և Լոռու մարզերում 2014 և 2015 թվականներին կարկտահարությունից տուժած համայնքների ՀՀ-ում 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակում 2013 և 2014 թվականներին հատկացված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի դիմաց ձևավորված պարտքերի ներման մասին: Նշված ժամանակահատվածում տեղացած ուժգին կարկտահարություններից տուժել են այդ մարզերի  համայնքները։ Հաշվի առնելով կարկտահարության պատճառած մեծ վնասները, որի արդյունքում հողօգտագործողները հայտնվել են ծա նր կացության մեջ՝ անհրաժեշտություն է առաջացել վերը նշված հողօգտագործողների գումարների հետ վերադարձը ներել: «Մենք այս նախագծով օգնում ենք մեր գյուղացիներին, ովքեր տուժել են կարկտահարությունից: Սա ևս մեկ քայլ է կառավարության կողմից՝ աջակցելու մեր գյուղատնտեսության ոլորտին և մեր գյուղացիներին»,-նշել  է գործադիրի ղեկավարը:     

Կառավարության մեկ այլ որոշմամբ` նախատեսվում է մարզերում քամու հետևանքների վերացման նպատակով մարզպետարաններին հատկացնել շուրջ 902448.2  դրամ՝ մարզային և համայնքային ենթակայության տակ գտնվող, ինչպես նաև բնակչության սեփականություն հանդիսացող գույքերին հասցված վնասները փոխհատուցելու նպատակով: Նշենք, որ նոյեմբերին ուժեղ քամիների հետևանքով զգալի վնասներ են հասցվել Արագածոտնի, Արմավիրի Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի մի շարք համայնքների բնակիչների, ինչպես նաև պետական և համայնքային նշանակության շինություններին: Հարցին արագ լուծում տալու համար Հովիկ Աբրահամյանն առաջարկել է կիրառել ոչ թե մրցութային, այլ բանակցային ընթացակարգ՝ առանց հայտարարության:  Վարչապետն իր մտահոգությունն է հայտնել նաև խնդրի լուծման համար պահանջվող  գումարի վերաբերյալ: «ՀՀ Նախագահի հետ քննարկել ենք այս հարցը և որոշում կայացրել, որ աջակցենք: Բայց դա պետք է լինի օբյեկտիվ, հիմնավոր»,-ընդգծել է վարչապետը և առաջարկել ստեղծել հանձնաժողով, աշխատանքային խմբեր, որոնք կլինեն մարզերում, համայնքներում և տեղում կճշտեն վնասի իրական չափերը:

                                                 Կկառուցվի նոր էլեկտրակայան

Հայաստանի էներգահամակարգի արտադրական հզորությունների զարգացման և էլեկտրական էներգիայի արտահանմանը նպաստելու նպատակով գործադիրը  հավանություն է տվել ՀՀ կառավարության և «ՌԵՆԿՈ» ընկերության միջև կնքվող` ՀՀ-ում՝ Երևան քաղաքի տարածքում համակցված շոգեգազային ցիկլով 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին: Փոխըմբռնման հուշագրով ՀՀ կառավարությունը և «ՌԵՆԿՈ»-ն հաստատում են էլեկտրակայանի նախագծի իրականացման նպատակով համագործակցելու իրենց փոխադարձ հետաքրքրվածությունը: «ՌԵՆԿՈ»-ն պարտավորվում է 4 ամսվա ընթացքում ստուգել էլեկտրակայանին վերաբերող նախագծի իրականացման հնարավորությունը:

Նախագծի իրականացման նպատակահարմարության դեպքում՝ «ՌԵՆԿՈ»-ն ՀՀ-ում կհիմնի առևտրային կազմակերպություն, որի հետ կկնքվի էլեկտրակայանի կառուցման վերջնական պայմանագիր, որի համաձայն՝    ՀՀ կառավարությունը կաջակցի «ՌԵՆԿՈ»-ին ձեռք բերել հողատարածք՝ էլեկտրակայանի կառուցման համար՝ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ին հարակից տարածքում:   

Պայմանագրի կնքման պահից «ՌԵՆԿՈ»-ն պարտավորվում է 30 ամսվա ընթացքում իր հաշվին կառուցել էլեկտրակայանը: Ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի 215 մլն ԱՄՆ դոլար: Կարևորելով ներդրումային այս ծրագրի իրականացումը, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այն  օտարերկրյա ներդրում է՝ առանց պետական պարտքի ավելացման: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ պետք է լինել հետևողական, որպեսզի պայմանագրում որևէ բացթողում չլինի՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: Միաժամանակ վարչապետը հանձնարարել է բոլոր շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների հետ քննարկել այդ հարցը: Լուծվում են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրները

Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով 2008թ.-ից պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված, սակայն ծրագրի շրջանակում բնակարանային պայմանները դեռևս չբարելաված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման  նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ծրագրի շահառու է ճանաչվել 5363 ընտանիք, որոնցից 2015 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ 4383 ընտանիքների բնակարանային խնդիրն արդեն իսկ լուծվել է: Արդյունքում դեռևս լուծման կարիք ու նի 965 ընտանիքի բնակարանային խնդիր, որին նախատեսվում է անդրադառնալ 2015-2016 թվականների ընթացքում՝ փուլային մոտեցման կիրառմամբ: Որոշմամբ նախատեսվում է 2015թ. առաջնահերթ կարգով անդրադառնալ Վանաձոր քաղաքում ծրագրի շահառու ճանաչված 14, Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման իրենց իրավունքը դատական կարգով վերականգնած և մեկ սենյակի շահառու ճանաչված 13 ընտանիքների բնակարանային խնդիրներին, ինչի համար կպահանջվի 105 մլն դրամ:

Որոշմամբ  առաջարկվում է նաև մեկնարկել 250 ընտանիքների բնակարանների գնման վկայականների տրամադրման գործընթացի 2-րդ փուլը: Անդրադառնալով ընդունված որոշմանը վարչապետը նշել է. «Կարծում եմ՝ Գյումրու այս ծրագրի մասին պետք է շատ խոսենք, ներկայացնենք: Հանրապետության նախագահի հանձնարարությամբ 2008թ.-ից մոտ 200 մլն ԱՄՆ դոլարից ավելի գումար է հատկացվել այդ գործընթացին: Մարդկանց սեփականության վկայագրեր տալով հարցին լուծում ենք տալիս: Պետք է այս գործընթացը մենք հետևողական տանենք առաջ և ավարտենք, պարոն Սարգսյան, խնդրում եմ ուշադիր լինեք և հետևեÖ „ այդ բոլոր ծրագրերի իրականացմանը»:

Գործադիրն ընդունել է որոշում, որով կկարգավորվի Գյումրի քաղաքի Մուշ-2 և Անի թաղամասերում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից կառուցված թվով 38 բազմաբնակարան շենքերի նկուղների, ինչպես նաև չկառուցապատված հողամասերի հետագա տնօրինման հետ կապված հարցերը՝ դրանք Գյումրու համայնքին նվիրելու միջոցով: Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում ընկերությունը կառուցել է այդ բազմաբնակարան շենքերը:

                              Բարենպաստ գործարար միջավայր՝ ներքին արտադրողի համար

Կառավարությունը հաստատել է «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը: Այս որոշման   ընդունումը պայմանավորված է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 206-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: Այն ապրանքների համար, որոնք ներմուծվում են երրորդ երկրներից «վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով, պայմանով որ վերամշակված ապրանքները կտեղադրվեն «բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, կարող են կիրա ռվել վերամշակված ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափեր: Համաձայն վերոնշյալ օրենքի համապատասխան հոդվածի` այդպիսի ապրանքների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը: Փաստորեն, եթե «վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով հանրապետություն ներմուծվող ապրանքները (հումք ու նյութերը կամ կոմպլեկտավորող մասերը) ծառայում են վերջնական արտադրանք ստանալու համար, ապա ներմուծված ապրանքների համար կգանձվի մաքսատուրք  պատրաստի արտադրանքի համար նախատեսված մաքսատուրքի դրույքաչափով` եթե պատրաստի արտադրանքի դրույքաչափն ավելի ցածր է ներմուծված ապրանքների դրույքաչափից: Ընդունված որոշումը կնպաստի հանրապետությունում ներքին արտադրողի համար բարենպաստ գործարար միջավայրի ստեղծմանը:

Գործադիրն ընդունել է «Հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում դրա էլեկտրոնային օրինակի ներկայացումը չպահանջող ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը և դեպքերը սահմանելու մասին» որոշում: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով ամրագրված է, որ ՀՀ  կառավարությունը, Միության հանձնաժողովի որոշմանը համապատասխան, կարող է սահմանել այն ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը և դեպքերը, որոնց համար հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում դրա էլեկտրոնային օրինակի ներկայացումը չի պահանջվում:

Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի բնականոն շահագործման հանձնման ընթացքի ապահովման և Սյունիքի տարածաշրջանային մաքսատան արդիականացման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված  «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» վարկային ծրագրի շրջանակում վարկային միջոցների հաշվին կատարված, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից ընդունելի ծախս չհամարված գումարի ետ վերադարձման նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին կհատկացվի ավելի քան 173 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` կառավարության պահուստային ֆոնդից: Նիստում ներկայացվել է, որ 2008-2010թթ.-ին Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերով նշված ծախսը համարվել է չհիմնավորված, հարուցվել է քրեական գործ, և գործն այս պահին գտնվում է դատարանում: Վարչապետն իր մտահոգությունն է հայտնել և հանձնարարել  արդարադատության նախարարին հետամուտ լինել հարցի շուտափույթ կարգավորմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը փոխհատուցում է, որպեսզի  հիմնադրամի ծրագիրը շարունակվի, միաժամանակ ակնկալելով, որ դատական գործընթացի արդյունքում այդ գումարը հետ կվերադարձվի:

                          Կկարգավորվեն նպատակային կրթության հետ կապված հարաբերությունները

Գործադիրը հավանություն է տվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանել «նպատակային կրթություն» հասկացությունը և հստակեցնել նպատակային ընդունելության հետ կապված հարցերը: Նախագծերի ընդունումից հետո ակնկալվում է, որ կկարգավորվեն պետպատվերի շրջանակում բարձրագույն և հետբուհական նպատակային կրթության հետ կապված հարաբերությունները: Ներկայումս նպատակային ընդունելություն է իրականացվում մանկավարժական, ագրոնոմիական, բժշկական մասնագիտությունների գծով:

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ օրհներգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է   համապետական ընտրությունների ժամանակ ՀՀ ողջ տարածքում տեղամասային կենտրոնները պետք է բացել և փակել ՀՀ օրհներգով:

Օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն  Ազգային ժողով:

                                     Դեղերի թանկացման մասին լուրերն անհիմն են

Նախքան առողջապահության ոլորտին վերաբերող հարցերի քննարկումը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրել է դեղորայքի վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները: Առողջապահության նախարարության կողմից մշտադիտարկվել են մայիս-հոկտեմբեր ամսվա ընթացքում չորս խոշոր ներկրողների ամենավաճառվող, ըստ գնացուցակների և ըստ ներկրման ծավալների, 50 առաջին անվանումները: Մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ վերոհիշյալ դեղորայքի 60 տոկոսի գինը մնացել է անփոփոխ, 34 տոկոսը նվազել է շուրջ 30 տոկոսով և 6 տոկոսը՝ 3 տոկոսով թանկացել է, ինչը կապված է սեզ ոնային վաճառքների հետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ հորդորել է այդ ամենի մասին տեղեկացնել հանրությանը անհիմն լուրերից խուսափելու համար. «Բազմաթիվ առիթներով ինձ նամակներ են գրում, որ դեղերն անհիմն թանկացել են: Ուսումնասիրության արդյունքում փաստորեն պարզվել է, որ նման խնդիր չկա, նույնիսկ կա գների նվազում: Դրա մասին պետք է խոսվի և ներկայացվի հանրությանը: Ես խնդրում եմ իմ բոլոր գործընկերներին այդ հարցում լինել ուշադիր»:

Կառավարությունն ընդունել է առողջապահության ոլորտին վերաբերող որոշումներ.  սահմանել է տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը, ինչը հնարավորություն է ընձեռում երեխային ներգրավված լինել կրթական գործընթացին՝ չնայած նրա հնարավորությունները սահմանափակող հիվանդությունների: Ելնելով համընդհանուր ներառական կրթությանն անցնելու երկրի որդեգրած քաղաքականությունից, ինչը հնարավորություն է ընձեռում նախկինում տնային ուսուցման մեջ ընգրկված երեխաներին հաճախել հանրակրթական դպրոցներ, որոշ չափով նեղացվել են տնային ուսուցման իրավունք վերապահող բժշկական ցուցումները: Ըստ այդմ, կհստակեցվեն և համընդհանուր ներառական կրթության քաղաքականության համատեքստում կարդիականացվեն տնային ուսուցման իրավունք վերապահող բժշկական ցուցումները և հիվանդությունների ցանկը:

Գործադիրը հաստատել է նաև Մանուկներին և վաղ տարիքի երեխաներին անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ապահովելու նպատակով կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման 2016-2020թթ. գործողությունների ժամանակացույցը: Այսպիսով՝  սահմանվում են այն միջոցառումները, որոնք նպաստում են հանրապետությունում կրծքով սնուցմանն աջակցող միջավայրի ստեղծմանը, բուժաշխատողների և մայրերի գիտելիքների բարձրացմանը, վաղ հասակի երեխաների սնուցման լավագույն գործելակերպի տարածմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը և միջգերատեսչական համագործակցության ապահովմանը:

                                                                        Այլ հարցեր

Գործադիրի որոշմամբ` Գորիս քաղաքային համայնքում Վ. Մամիկոնյանի թաղամասի վերանորոգվող ճանապարհահատվածի երթևեկելի մասը վերջնական բարեկարգ տեսքի բերելու և հետագայում սելավաջրերի հոսքերից բարեկարգված հատվածները պաշտպանելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Սյունիքի մարզպետարանին կհատկացվի 20 մլն դրամ:

Կառավարությունն ընդունել է «Գովազդակիր կազմակերպություններին փոխհատուցում տրամադրելու մասին» որոշումը: Արդյունքում կփոխհատուցվեն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակում վերակառուցվող Մ1 և Մ2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների բաժանարար գոտու սահմաններում առկա  «ՅՈՒՆԻՔՈՐՆԳՐՈՒՊ» ՓԲԸ-ին, «ԷԳԱ» և «ԻՄԻՋ» ՍՊԸ-ներին սեփականության իրավունքով պատկանող գովազդային վահանակների ապամոնտաժման և տվյալ վայրում գովազդային վահանակների միջոցով ձեռնարկատիրական գործունեության դադարեցման հետևանքով կրած վնասները:

Կառավարությունը նախկինում ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ՝ ավելացնելով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը սպասարկելու համար այդ ծառայությանը հատկացվող ծառայողական ավտոմեքենաների թվաքանակը: Որոշման արդյունքում հնարավոր կլինի ծառայության յուրաքանչյուր ստորաբաժանմանը հատկացնել առնվազն մեկ ծառայողական ավտոմեքենա, ինչը զգալիորեն կնպաստի կատարողական վարույթներով անհապաղ կատարում պահանջող գործողությունների ժամանակին կատարմանը: Նիստում պարզաբանվել է, որ նշված մեքենաները հատկացվելու են ոչ թե կոնկրետ անձի սպասարկման համար, այլ ծառայությանը
և ձեռք են բերվելու ոչ թե պետբյուջեի, այլ արտաբյուջետային միջոցների հաշվին:

Կառավարության որոշմամբ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին ս.թ. նոյեմբերի 23-ին` ժամը 11:00-ին, գումարել ԱԺ արտահերթ նիստ:

Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարովԻսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր՝ իրանական հրթիռներից պաշտպանության համար. FTՋեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ ԿարապետյանՍտամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել«Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչ՝ Նառա Գևորգյանի տեսաուղերձըԽաբեբաների ընտանեկան զույգը կոտրել է Նյու Յորքի արվեստի շուկան. հարյուրավոր կեղծ գլուխգործոցներ վաճառվել են որպես բնօրինակներԻրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Արաղչի ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՀՃԿ անդամ Նառա Գևորգյանը գրառմամբ դիմել է Սուրեն ՊապիկյանինԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է շուրջ 80 հազար զինվnրական Էկոնմիկայի նախարարի արձագանքը Wildberries-ի խնդիրների և իմ մեկնաբանությունը ջերմոցային տնտեսությունների մասին․ Էդմոն ՄարուքյանՌոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ արժանապատվության, ՔՊ-ի թեզերի և հայ-թուրքական հարաբերությունների մասին«Մամայի բալա». նոր սիթքոմ, նոր կերպարներ ու անկանխատեսելի իրավիճակներ ԱՄՆ-ը կհիշի, որ Եվրոպան օգնության չհասավ Իրանի դեմ պատերազմnւմ. Թրամփ Պատասխանել եմ մի շարք հարցերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «ՀայաՔվե» միավորման համագործակցության անհրաժեշտության, նպատակների և համատեղ աշխատանքի տրամաբանության մասին. Ավետիք ՉալաբյանՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԻրանը մшհու չափ ուզում է գործարք կնքել․ Թրամփ Փաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումԿարիերայիս ավարտը մոտենում է. եկեք վայելենք յուրաքանչյուր հանդիպումը․ Ռոնալդու ԶՈւ պահեստազորի գնդապետ, ՀՃԿ անդամ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինՆերկայիս իրավիճակը փակուղային է. Արտակ Զաքարյան«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե». միանանք, հզորանանք, որ հաղթե´նքԱյս պայքարի մեջ ինչ ուզում է թող լինի, կարևորը գիտենք՝ ուր ենք գնում․ Նարեկ ԿարապետյանՄեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Ամենամեծ փորձն ունենք տնտեսության մեջ և դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին. Նարեկ ԿարապետյանՈչ մի ապօրինի բան չենք անում, օրինական գործընթաց ենք տանելու. Լևոն ՔոչարյանԶելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան Թուրքիան հնարավորություն կունենա էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը, պետությանը պետք է նորմալ տնտեսական քաղաքականություն. Կարապետյան «ՀՀ այսօրվա առաջնորդները խոսում են սիրուն, գործում են գեշ»․ Նարեկ ԿարապետյանՄեր շատ գործընկերներ ասում են, որ այսպիսի խայտառակ նախընտրական պրոցես չեն տեսել եվրոպական և ոչ մի երկրում. Նարեկ Կարապետյան Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան Հացի խնդիր ունեցող 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին» Նարեկ Կարապետյանի ասուլիսը Արարատի մարզում. ուղիղՀունիսի 7-ին պետք է որոշենք՝ ուզու՞մ ենք ունենալ ապագա, թե՞ լինել թույլ և պառակտված․ Արմեն ՄանվելյանԽոստում, որը կփոխի պատմության ընթացքը. վե՛րջ ծայրահեղ աղքատությանը. Ուժեղ Հայաստան Փաշինյանն ինքնամոռաց արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը Ադրբեջանը չի էլ փորձում արդարանալ, սակայն Հայաստանի վարչապետն արդարացնում է Ադրբեջանին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդում Ութ տարվա անգործությունը պետք է փոխարինվի վեց ամսվա վճռական աշխատանքով. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն արդեն Շենգավիթում է«Ուրախ ավտոբուսի» սրտիկները բյուջեի ճեղքվածքն են խորհրդանշում․ Արեգ ՍավգուլյանԻշխանության նախընտրական նկրտումները զավեշտալի են դարձել․ Հրայր ԿամենդատյանՉնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն․ Ծառուկյան Արևային վահանակների ստվերում կարելի է հաջողությամբ կարտոֆիլ աճեցնել