«Նասդաք Արմենիա»-ում կատարվել է 2 մլն 930 հազար ԱՄՆ դոլարի առքուվաճառք
Տնտեսություն«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում նոյեմբերի 19-ին կատարվել է 2 մլն 930 հազար ԱՄՆ դոլարի առքուվաճառք` 482.75 դրամ միջին փոխարժեքով:
ԱՄՆ դոլարի առաջարկը կազմել է 482.90 դրամ: Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում նույնպես գործարքներ չեն կատարվել:
Նոյեմբերի 1-17-ը հայաստանյան ֆոնդային բորսայում գործարքներ չեն կատարվել: Նոյեմբերի 18-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 481.00 դրամ: