Արթուր Ջավադյանը կմասնակցի Եվրոպական բանկային 25-րդ միջազգային կոնգրեսին
ՏնտեսությունԿենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Գերմանիա` Մայնի Ֆրանկֆուրտ, որտեղ մասնակցելու է Ֆրանկֆուրտի Եվրոպական բանկային 25-րդ միջազգային կոնգրեսին:
Ինչպես տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, կոնգրեսի օրակարգային հարցերից են շուկայական զարգացման չափորոշիչ ները, Եվրոգոտու տնտեսական մարտահրավերները եւ դրանց դիմակայման ուղիները:
Այցի ընթացքում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ, մասնավորապես, Արթուր Ջավադյանը հանդիպելու է Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոլերի հետ: