Բրիտանուհին տղամարդ է ձևացել, որպեսզի սեռական հարաբերություններ ունենա ընկերուհու հետ (լուսանկարներ)
Lifestyle25–ամյա բրիտանուհի Գեյլ Նյուլենդը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել այն բանի համար, որ խաբեությամբ սեռական հարաբերություններ է ունեցել ընկերուհու` Ռեյչլի հետ։ Մի քանի տարի առաջ Գեյլը տղամարդու արտաքինով սկսել է շփվել ընկերուհու հետ` Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով։ Երբ Ռեյչլը սկսել է հանդիպում խնդրել, «Կայ» անունով զրուցակիցը սկզբում մերժել է, ասելով, որ իր դեմքը ավտովթարից հետո սպիներով է պատված և, որ ինքը քաղցկեղ ունի։ Բայց հանդիպումն այնուամենայնիվ կայացել է։

«Սիրահարները» հանդիպել են հյուրանոցում. աղջիկը աչքերը կապած նստել է սենյակում, ինչից հետո միայն Կայը մտել է համար։ Այդ կերպ նրանք շարունակել են հետագայում էլ հանդիպել, բայց ինչ–որ պահի Ռեյչլը հանել է աչքի կապն ու Կայի փոխարեն տեսել իր ընկերուհուն։ Տուժողը դատի է տվել վերջինիս և հայտնել, որ նա իրեն բռնաբարել է առնվազն 10 անգամ։



