Ավետիսյանների սպանության գործն ուղարկվել է դատախազություն
ՀասարակությունՀՀ քննչական կոմիտեն Ավետիսյանների ընտանիքի սպանության քրեական գործն իր մեղադրական եզրակացությամբ ուղարկել է գործը վերահսկող դատախազին: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ քննչական կոմիտեն նոյեմբերի 18-ին մերժեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության դրդապատճառի հետ կապվածկարևոր հանգամանքի շուրջ քննություն կատարելու մասին տուժող կողմի ներկայացուցիչների միջնորդությունը:
Նոյեմբերի 17-ին լրացավ Վալերի Պերմյակովի քրեական գործով քննիչի կողմից տրված ժամկետը, որի ընթացքում կողմերը պետք է ծանոթանային գործին և անհրաժեշտության դեպքում ներկայացանեյին միջնորդություններ: Միջնորդություններ չներկայացնելու պարագայում` քրեական գործը իր մեղադրական եզրակացությամբ պետք է ուղարկվեր գործը վերահսկող դատախազին:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունումքննվող քրեական գործով հոկտեմբերի 16-ին նոր մեղադրանք էր առաջադրվել Վ.Պերմյակովին։
Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ մեղադրյալի կողմից 2015 թվականիհունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտքգործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀպետական սահմանը։