Շուշաննա Թովմասյան.«Ես եւ Մարտը մարմնավորում ենք սիրահար զույգի»
LifestyleBravo.am-ը գրում է.
Մարտ Բաբայանի նոր` “Холодно” ձայնասկավառակի երեւանյան շնորհանդեսի մասին արդեն պատմել ենք: Այս անգամ նրան անդրադառնալու առիթը նոր` “Ты любовь моя” երգն է, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակի հերոսուհին Շուշաննա Թովմասյանն է:
“Հերոսուհու ընտրության գաղափարը մեր պրոդյուսերներինն է: Մեծ ուրախությամբ համաձայնել եմ”,- BRAVO.am-ին ասել է երգիչը` տեղեկացնելով, որ նոր երգի երաժշտության հեղինակն ինքն է, խոսքերը գրել է Աննա Գալկինան, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Ժոռ Մելոյանն է:
Շուշաննան էլ մեզ հետ զրույցում նշել է, որ համագործակցությունը հաջողված է համարում.“Մարտին ճանաչում եմ ավելի քան 3 տարի: Տեսահոլովակում մարմնավորում ենք սիրահար զույգի: “Ты любовь моя” խոսքերն էլ նա ասում է իմ մարմնավորած հերոսուհուն”:
Շարունակությունը՝ այստեղ:
