Հայաստանի և Արցախի նախագահներն այցելել են պաշտպանության բանակի մի շարք ստորաբաժանումներ
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 20-ին այցելել է հանրապետության հարավարևելյան շրջանում տեղակայված` Պաշտպանության բանակի մի շարք ստորաբաժանումներ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահները դիտել են զորավարժությունները, ծանոթացել զինվորների ծառայությանը, մասնակցել մի շարք օբյեկտների բացման արարողություններին:
Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը խրախուսել են զորավարժություններում բարձր արդյունքներ ցուցաբերած մի խումբ զինծառայողների:
Նախագահներին ուղեկցում էին երկու հայկական հանրապետությունների պաշտպանության նախարարները, բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները: