Պետական պարային անսամբլները հանդես կգան Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգով
ՀասարակությունԵրեք պետական պարային անսամբլ հանդես կգա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով: Նոյեմբերի 22-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Թաթուլ Ալթունյանի անվանան երգի-պարի պետական վաստակավոր (գեղարվեստական ղեկավար՝ Ժիրայր Ալթունյան), Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական (գեղարվեստական ղեկավար՝ Նորայր Մեհրաբյան), Հայաստանի պարի պետական անսամբլն երի (գլխավոր պարուսույց՝ Ասատուր Կարապետյան) համատեղ համերգը: Իրադարձությունն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի նախաձեռնությամբ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: