Ինչպե՞ս էին ԽՍՀՄ-ում պատրաստվում Նոր Տարուն (լուսանկարներ)
LifestyleԽորհրդային տարիներին Նոր Տարին յուրահատուկ ու սպասված տոն էր: Ամանորին սկսում էին պատրաստվել ամռանից: Շատերը հիանալի հիշողություններ ունեն կապված այն ժամանակվա ամանորյա պատրաստությունների հետ:
Այն ժամանակ դժվար էր մրգեր, անհրաժեշտ մթերք գտնելը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ առևտուրը սկսվում էր մի քանի ամիս առաջ: Մեծ դժվարությամբ էր ձեռք բերվում նաև ամանորյա գլխավոր ըմպելիքը՝ խորհրդային շամպայնը:
Դպրոցներում, մանկապարեզներում, մշակույթի տներում, կինոթատրոններում պետք է դրվեին տոնածառներ: Ամանորյա սեղաններից անպակաս էին զեյթունը, գազարով ու բազուկով աղցանը, ձուկը, թթու դրած վարունգն ու լոլիկը: Պատրաստի թխվածքներ ձեռք բերելը բարդ գործընթաց էր, այդ պատճառով տնային տնտեսուհները նախընտրում էին թխել ինքները: Ամանորին կանանց նվիրում էին խորհրդային օծանելիք, իսկ տղամարդկանց՝օդեկոլոն:


















