«Մանկական եվրատեսիլ-2015»-ը կմեկնաբանի Ավետ Բարսեղյանը
Lifestyle«Մանկական եվրատեսիլ-2015» սիրված միջազգային մրցույթին հնարավոր կլինի հետևել Առաջին ալիքի եթերում նոյեմբերի 21-ին ժամը 22:30-ին:
Ինչպես տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, մրցույթը կմեկնաբանի Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Ավետ Բարսեղյանը:
«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) ելույթ կունենա 11 համարի ներքո՝ ներկայացնելով «LOVE» խորագիրը կրող երգը: Հայաստանի միավորները կհայտնի «Մանկական եվրատեսիլ-2014»-ի մասնակից Բեթթին, ով անցած տարի այդ մրցույթում գրավել էր 3-րդ հորիզոնականը: «Մանկական եվրատեսիլ»-ին հնարավոր է հետեւել նաեւ Հանրային ռադիոյով՝ 107.7 հաճախականությամբ:
Մրցույթն այս տարի անցկացվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Այս տարվա նշանաբանն է #Discover (Բացահայտի՛ր): «Մանկական Եվրատեսիլ-2015»-ի մասնակից երկրները 17-ն են՝ Հայաստան, Ալբանիա, Բելառուս, Բուլղարիա, Մակեդոնիա, Վրաստան, Իռլանդիա, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Նիդեռլանդներ, Ուկրաինա, Սան Մարինո, Ավստրալիա: