Աշխարհի 7 ամենաբարձր արձանները (լուսանկարներ)
LifestyleOrer.am-ը ներկայացնում է աշխարհի 7 ամենաբարձր արձանները:
7. Մայր Հայրենիք արձանը Կիևում: Գտնվում է Դնեպր գետի ափին: Պատվանդանի հետ միասին ունի 102 մ. բարձրություն:

6. Հուանգդիին և Յանդիին կայսրերի արձանը Չինաստանում: Նվիրված է չինական 2 կայսրերին` Հուանգդիին և Յանդիին: Ունի 106 մ. բարձրություն:

5. Գուան Ինի արձանը Չինաստանում: Ընդհանուր բարձրությունը 108 մետր է:

4. Կրիշտու Ռեի արձանը Պորտուգալիայում: Կառուցվել է 1959թ: Գտնվում է Պորտուգալիայի Ալմադա քաղաքում: Ընդհանուր բարձրությունը հասնում է 110մ-ի:

3. Ուշիկու Դաիբուտսուի արձանը Ճապոնիայում: Բուդդային նվիրված այս արձանն ունի 120 մ բարձրություն: Կառուցվել է 1995թ:

2. Laykyun Setkyar-ի արձանը Մյանմայում: Այս արձանը եւս նվիրված է բուդդային, սակայն այն կառուցված է երկու արձաններից: Սկզբում 1991թ-ին կառուցվել է արձանի պառկած հատվածը, իսկ 2008թ-ին կառուցվել է արձանի կանգնած տարբերակը: Ունի 130մ բարձրություն:

1. Բուդդայի արձանը Չինաստանում: Արձանի ամբողջական բարձրությունը կազմում է 153 մետր:

Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը