Պանրի օգտակար և վնասակար հատկությունները
Lifestyle1in.am-ը գրում է.
Պանիրը ատամները պաշտպանում է կարիեսից: Պանիրն օգտակար է տարեցների համար, երկարացնում է կյանքը, այն օգտակար է նաև երեխաների համար, օգտակար է կերակրող մայրերի համար: Օգտակար հատկությունների հետ մեկտեղ պանիրը նաև վնասներ ունի, հայտնում է ladyhealth.com.ua-ը:
Պանիրը շատ կալորիական է, պարունակում է ավելի շատ խոլեստերին, քնա միսը:
Պանրում պարունակվող օպիատները ամրապնդում են, նաև ցավազրկող հատկություն ունեն: Պանրում հորմոնների և քիմիական նյութերի մեծ քանակություն կա:
Եթե ժամանակավորապես պանիր չուտել, հնարավոր է պայքարել ավելորդ քաշի և արյան մեջ խոլեստերինի ավելցուկի դեմ:
Միզաքարային հիվանդության դեպքում կամ ամբողջովին հրաժարվեք պանրից կամ նվազագույնի հասցրեք դրա օգտագործումը: Բարձր թթվայնությամբ գաստրիտի, կոլիտի դեպքում ևս քիչ կերեք պանիր: Հիպերտոնիայի դեպքում կծու պանիրը թույն է: Աթերոսկլերոզի դեպքում պանրի յուղոտ տեսակները շատ վտանգավոր են:
Հղի կանանց խորհուրդ է տրվում խուսափել բորբոսով պանրից: Այն կարող է պտղի համար վտանգավոր բակտերիաներ պարունակել:
Պանիրը շատ աղ է պարունակում, ինչը ևս վնասակար է:
Պանիրը պարունակում է ոսկորներն ամրացնող կալցիում: Բայց դա կարող է նաև կողմնակի ազդեցություններ ունենալ: