Մետրոյով երթևեկելը բացասաբար է անդրադառնում առողջության վրա
Lifestyle1in.am-ը գրում է.
Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ մետրոյով երթևեկելը կարող է վնասել առողջությանը, հայտնում է toneto.net-ը: Նրանց խոսքով` ստորգետնյա կայարանների օդում գտնվող փոշեհատիկները հարուստ են մետաղներով` հատկապես երկաթով և պղնձով:
Եվրոպայի մետրոներից մեկի կայարանից վերցված փոշու հատիկների անալիզը ցույց է տվել, որ դրանք գեներացնում են ռեակտիվ մոլեկուլներ, որոնք հիմնարար նշանակություն ունեն թունավոր ազդեցություն առաջացնելու համար:
Խոշոր փոշեհատիկը հիմնականում մնում է քթուղիներում և բրոնխներում, իսկ մանր փոշեհատիկները ներթափանցում են մինչև թոքերի խորը շերտերը, որտեղ տեղի է ունենում այրան մաքրումը և թթվածնով հարստացումը:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ մանր փոշեհատիկները արյան միջոցով տարածվում են օրգանիզմում` սպառնալիքներ առաջացնելով սիրտ-անոթային համակարգի, լյարդի, երիկամների և գլխուղեղի համար: