Փորձագետներն ընտրել են 2015թ. լավագույն մոտոցիկլետը
Lifestyle1in.am-ը գրում է.
Motorcycle News կուլտային ամսագիրն ընտրել է 2015թ. լավագույն մոտոցիկլետը: Ըստ փորձագետների՝ լավագույն մոտոցիկլետը ճապոնական Kawasaki Ninja H2-ն է:
ԱՄՆ-ում սովորական ճանապարհային շահագործման համար պիտանի Kawasaki Ninja H2-ը հասանելի է 25.000 դոլարով: Եվրոպայում այն արժե 25.000 եվրո: Ninja H2R-ի թրեքային տարբերակը ԱՄՆ-ում ուղիղ երկու անգամ թանկ արժե՝ 50.000 դոլար:
Մոտոցիկլետի շարժիչի ծավալը 998 խոր.սմ է, առավելագույն արագությունը՝ 295 կմ/ժ:

