Մաքսիմ Գալկինի և Ալլա Պուգաչովայի երեխաներն արդեն մանկապարտեզ են գնում և սովորում են ֆրանսերեն
Lifestyle1in.am-ը գրում է.
Ռուսական նորաձևության հանրահայտ ներկայացուցիչ Միլա Ստավիցկայան, ով Գարի Գալկինի կնքամայրն է, պատմել է KP-ին երկվորյակների կյանքի նորությունների մասին, ովքեր արդեն 2 տարեկան և 2 ամսական են՝ հայտնում է vipnews.com-ը:
«Ալլա Բորիսովնայի և Մաքսիմի երեխաներն արդեն լավ խոսում են: Գումարած դրան երեխաները զբաղվում են ֆրանսերենով և արդեն մի քանի բառ ասում են ֆրանսերեն: Երեխաները շատ ընդունակ են: Լիզան շատախոս է և ակտիվ, իսկ Գարին ինտելիգենտ և ավելի համեստ: Նա քչախոս է, ինչպես իսկական տղամարդը:
Վերջերս Ալլա Բորիսովնան և Մաքսիմը երեխաներին մանկապարտեզ են տարել, որտեղ Գարին և Լիզան ձեռք են բերել ընկերներ:
Գարին և Լիզան խելացի և տաղանդավոր ծնողներ ունեն, դրա համար էլ բավականին մտածող և տրամաբանող են»,- ասել է Միլա Ստավիցկայան: