Ջենիֆեր Էնիսթոնը և իր ամուսինը առանձին են քնում
Lifestyle1in.am-ը գրում է.
46-ամյա դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը և իր ամուսինը չեն պատկանում տիպիկ ընտանեկան զույգերի շարքին: Star ամսագրին զույգի շրջապատից մի քանի բան են պատմել ընտանիքի կյանքից:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ջենիֆեր Էնիսթոնը և Ջասթին Թերուն բավականին անսովոր ապրելակերպ ունեն: Որպեսզի հարաբերությունների մեջ պահպանվի կիրքը ժամանակ առ ժամանակ դերասանուհին ընթրիք է պատրաստում իր ամուսնու առջև ամբողջովին մերկ վիճակում: Բացի այդ, նրանք բոլորովին չեն ձանձրանում միասին և կարող են զրուցել մինչև լուսաբաց:
«Ջասթինը քնելուց առաջ կարդալ է սիրում, համացանց օգտագործել կամ հեռուստացույց դիտել, ինչը զայրացնում է Ջենիֆերին, դրա համար նրանք քնում են առանձին սենյակներում»,- հայտնում է աղբյուրը: