Շոկային հիվանդություն. 6 շաբաթական երեխան ամեն անգամ քնելիս դադարում է շնչել
Lifestyleblog.1in.am-ը գրում է.
6 շաբաթական աղջիկն ամեն անգամ կանգնում է մահվան շեմին, երբ քնում է: Սա տեղի է ունենում հազվադեպ հանդիպող մի հիվանդության պատճառով, որի ժամանակ մարդը դադարում է շնչել, երբ պառկում է քնելու:
Ջովի Վայսին ստիպված են օրական 21 ժամ պահել հատուկ սարքում` վախենալով, որ նա կարող է մահանալ: Ծնվելուց երկու ամիս հետո նրան վիրահատել են, որպեսզի փրկեն կյանքը, և այժմ նրան առաջին անգամ թույլ են տվել գնալ տուն:
Երեխային ախտորոշել են «Օնդինեի անեծք» կոչվող հիվանդությամբ, որը արտահայտվում է շնչառության կանգով, երբ հիվանդը քնում է:
Mail Online-ը գրում է, որ այսպիսի դեպքերն այնքան հազվադեպ են, որ ամբողջ աշխարհում այս հիվանդությամբ ախտորոշված 300 հիվանդ կա: