Էլդար Ռյազանովի վիճակը մնում է ծանր
ՀասարակությունՆախօրեին հիվանդանոց տեղափոխված Էլդար Ռյազանովի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», հարազատների խոսքով, օրերս նա բողոքել է թուլությունից։
Անալիզների արդյունքները ստիպել են ռեժիսորի հարազատներին անհանգստանալ, եւ նրանք որոշել են Ռյազանովին ուղարկել բուժման։ Այլ լրատվամիջոցներ նշում են, որ մաեստրոն գտնվում է հիվանդանոցում՝ հետազոտություն անցնելու համար։
Մինչ այդ Էլդար Ռյազանովը հիվանդանոցում է գտնվել սեպտեմբերին եւ հոկտեմբերին, իսկ օգոստոսին անոթների մաքրում է անցել։ Բառացիորեն մեկ տարի առաջէլ ռեժիսորը բուժում է անցել հիվանդանոցում՝ կապված ուղեղի արյան շրջանառության սուր խախտման հետ։