2015 թվականի հուլիսի 1-31-ին անցկացված ամառային զորակոչն իրականացվել է բարձր մակարդակով
Հասարակություն2015 թվականի հուլիսի 1-31-ին անցկացված ամառային զորակոչն իրականացվել է բարձր մարադակով: Զորակոչվել են տարեկետումից ազատված 418, հաշվառումից դուրս մնացած` 108, նախկինում զորակոչից խուսափող 101, բուհերից հեռացված 32, այլ կատեգորաներով`16 զորակոչիներ: Այլընտրանքային աշխատանքային ծառայության են ուղարկվել 26 մարդ:Այս մասին Ազգային ժողովում անցկացվող խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը: «Հաստատված կարգով զորակոչիկների ծնողներին, հասարակական կազմակերպությունների անդամներին ցանկության դեպքում թույլ է տրվել ներկա լինել վիճակահանության արարողությանը»,-նշեց նա: Նորակոչիկների և նրանց ծնողների համար կազմակերպվել են հանդիպումներ, որոնց ժամանակ ներկայացվել է Զինապարտության մասին օրենքը, զինվորների իրավունքներն ու պարտականությունները:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 23-ին ընթանում է խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում նախազորակոչային պատրաստության եւ զորակոչի կազմակերպմանխնդիրները» թեմայով: