Երկրի վրա ընդամենը երեք հյուսիսային սպիտակ ռնգեղջյուր Է մնացել
ՀասարակությունՄիացյալ Նահանգներում սատկել Է Երկրի վրա մնացած չորս հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրներից մեկը: Նոլա անունով Էգի կյանքը 42-րդ տարում ընդհատվել Է Կալիֆոռնիայի Սան Դիեգո սաֆարի-զբոսայգում: Նշվում Է, որ նրա վիճակը կտրուկ վատթարացել Էր վիրահատությունից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Մնացած երեք հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրները գտնվում են Քենիայի բնական արգելոցում: Երկու Էգերն ընդունակ չեն սերունդ տալ, իսկ սպիտակ ռնգեղջյուրի վերջին արուն սերմնահեղուկի հետ կապված խնդիր ունի:
Սակայն հույս կա, որ հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի պոպուլյացիան կհաջողվի փրկել՝ հարավային սպիտակ ռնգեղջյուրի Էգին օգտագործելով որպես փոխնակ մայր:
Հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրները 2008 թվականին վայրի բնության մեջ այլեւս չեն մնացել որսագողերի գործունեության հետեւանքով, որոնք դրանց որսում Էին եղջյուրների համար: