Խվորոստովսկին պլանավորում է «Օթելլո»-ում երգել Նյու Յորքի Մետրոպոլիտեն-օպերայում
ՄշակույթՀանրահայտ օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, որը երկարատեւ բուժմամբ պայմանավորված ընդմիջումից հետո վերջերս Է վերադարձել բեմ, պլանավորում Է Նյու Յորքի Մետրոպոլիտեն-օպերայի եւս երկու բեմադրությունների մասնակցել առաջիկա մի քանի տարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ե րգիչը պատմել Է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
«Ջանում եմ չնայել հեռավոր ապագային, ապրում եմ նրանով, ինչ, ուր որ Է, լինելու Է: Առաջ չեմ ընկնում, գնում եմ քայլ առ քայլ: Թեեւ ծրագրերը տարիների համար են գրված: Այժմ մենք ի՞նչ ունենք: 2015 թվականի նոյեմբե՞ր: Նույն այդ Met-ում համերգներ կան նախատեսված եւ 18, եւ 19 թվականների համար: «Օթելլո»-ն պետք Է լինի, «Ճակատագրի ուժը»… Այո՛, նախագծերը վիթխարի են: Առայժմ ոչ ոք չի պատրաստվում մեռնել»,-ասել Է Խվորոստովսկին:
Երգչի մասնակցությամբ առաջիկա պրեմիերաների թվում Է Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերան՝ Լոնդոնում:
«Այժմ Covent Garden-ում իմ փորձերն են սկսվում «Եվգենի Օնեգին» օպերայում: Բեմադրությունները տեղի կունենան դեկտեմբերի վերջին եւ հունվարի սկզբին: Վեց անգամ՝ կարճ ընդմիջումներով: Եվս մեկ լուրջ փորձություն, որին հարկավոր Է դիմանալ: Առայժմ չեմ Էլ ցանկանում այդ մասին մտածել»,-նշել Է երգիչը: