Անջելինա Ջոլին պատմել է վաղաժամ կլիմաքսի մասին
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Հոլիվուդի մեգաաստղ Անջելինա Ջոլին The Daily Telegraph-ին տված հարցազրույցում պատմել է վաղ կլիմաքսի մասին:
«Ընդհանուր առմամբ դաշտանադադարն ինձ դուր է գալիս: Իմ օրգանիզմի կողմից որեւէ սարսափելի արձագանք չկար, այնպես որ իմ բախտն այս հարցում բերել է: Ես ինձ ավելի մեծ եմ զգում ու հանգիստ եմ վերաբերվում իմ տարիքին: Ես ուրախ եմ, որ մեծացել եմ: Չեմ ուզում նորից երիտասարդ լինել: Ես չէի ուզի նորից 20 կամ 30 տարեկան լինել: Ես այն մարդկանցից եմ, ովքեր դժվար թե երկար ապրեն: Ես շատ էի մտածում մահվան, քաղցկեղի ու կյանքի մասին: Կարծում եմ, որ ես մեկ օրում չափից շատ ապրումներ եմ ունենում: Հիմա ես երջանիկ կյանքով եմ ապրում երեխաներիս ու Բրեդի հետ»,- խոստովանել է դերասանուհին:
Հիշեցնենք, որ դերասանուհին ձվարանի ու կրծքի հեռացման վիրահատություն էր անցել՝ կրծքագեղձի քաղցկեղը կանխելու համար: Դրա պատճառով էլ 40-ամյա հոլիվուդյան աստղի մոտ ժամանակից շուտ կլիմաքս է սկսվել: