Ի՞նչ են նշանակում եղունգների վրա առաջացող սպիտակ բծերը
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Գրեթե յուրաքանչյուր մարդու եղունգներին երբեմն հայտնվում են սպիտակ բծեր։ Իսկ ի՞նչ են նշանակում այդ բծերը։
Տարածված են տարբեր կարծիքներ, թե ինչու են առաջանում եղունգների սպիտակ բծերը, որոնցից ամենածիծաղելին կարող է լինել այն, որ բծերն առաջանում են, երբ սուտ եք խոսում։ Սպիտակ բծերի հետ կապված առասպելներից մեկն էլ այն է, թե դրանք առաջանում են կալցիումի կամ ցինկի պակասի պատճառով, սակայն այս բացատրությունները սխալ են։
Եղունգների վրա առաջացող սպիտակ բծերն ուսումնասիրվել են ժամանակակից բժշկության կողմից և այն կոչվում է լեյկոնիխիա։ Այս ախտորոշումը տագնապալի չէ։ Ինչպես նշվում է, լեյկոնիխիայի առաջացման պատճառը հիմնականում կարող է լինել եղունգի վնասվածքը կամ անգամ եղունգների համար նախատեսված լաքերից ալերգիայի, օգտագործվող դեղահաբերի արդյունք։
Չնայած նրան, որ եղունգների վրա առաջացող բծերը վտանգավոր չեն, պետք է պարզել դրանց առաջացման պատճառը, քանի որ երբեմն էլ այն խոսում է առողջական վտանգավոր խնդիրների մասին, ինչպիսիք են երիկամների հիվանդությունները, անեմիան, շաքարային դիաբետը։