Ի՞նչ է ասում ժպիտը մարդու մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երիտասարդ ծնողներն առաջին հերթին ուրախանում են իրենց փոքրիկի մանկական անկեղծ ժպիտով: Սակայն տարիքի հետ մարդիկ դադարում են լինել անկեղծ և սովորում են «կեղծ» ժպիտներ պարգևել շրջապատի մարդկանց: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են պահեր, երբ նա սրտանց է ժպտում:
2013 թ.-ին “Emotion” ամսագիրը հրապարակել է հետաքրքիր ուսումնասիրության արդյունքներ. երկար ժամանակ հոգեբանների խումբն ուսումնասիրել է մարտարվեստով զբաղվող մարզիկների լուսանկարներ:
Բոլոր նկարները լուսանկարված են եղել խաղից առաջ: Արդյունքները սպասված էին. այն մարզիկները, ովքեր ժպտում են լուսանկարում, տանուլ են տվել պայքարը: Սակայն նրանք, ովքեր եղել են լուրջ և նույնիսկ վախեցնող տեսքով, ընդհակառակը, հաղթել են: Սա հանգեցրել է այն եզրակացության, որ ժպտացող մարդիկ ավելի հաճելի են, հուսալի և ավելի քիչ ագրեսիվ: Սակայն, միևնույն ժամանակ, ֆիզիկական ուժի առումով նման մարդիկ ավելի քիչ են գերիշխող, քան նրանք, ովքեր նախընտրում են լուսանկարներում լուրջ և նույնիսկ ագրեսիվ երևալ: