Օրվա բաղադրատոմսը. Սնկով գրպանիկներ
LifestyleԲաղադրիչներ
պատրաստի շերտավոր խմոր – 700գր
ձիթայուղ – 100գր
սունկ շամպինիոն – 200գր
կարտոֆիլ – 5 հատ(խաշած)
սոխ – 2 հատ
պանիր քերած – 100գր
ձու – 2 հատ
պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Լվանում, կտրատում և տապակում ենք սունկը ձիթայուղի մեջ, ապա ավելացնում ենք սոխը և տապակում ևս 10 րոպե:
Առանձին ամանի մեջ խառնում ենք կտրատված կարտոֆիլը, սև պղպեղը, քերած պանիրն ու տապակած սունկը:
- Առանձին ամանի մեջ հարում ենք ձուն:
Շերտավոր խմորը կտրում ենք ուղղանկոյւնիների տեսքով, ծալում գրպանիկների(кулёк) տեսքով մեջը քսում ենք հարած ձուն և լցնում մեկական գդալ միջուկ:
- Պատրաստի գրպանիկները շարում ենք տապակի վրա, վրան քսում մնացած հարած ձուն և թխում ջեռոցում 15 րոպե 200աստիճանում:

- Հանում ենք սնկով գրպանիկները ջեռոցից և մատուցում:

Մատուցելուց առաջ զարդարեք սնկով գրպանիկները մաղադանոսի տերևներով:
Ի դեպ, մթերքի այս քանակությունից ստացվում է 6-10 սնկով գրպանիկներ 
Շեֆ Խոհարար