Բացառիկ լուսանկարներ Միստր X-ի շքեղ ու շատ գեղեցիկ հարսանիքից
LifestyleBlogNews.am-ը գրում է.
Երգիչ Արթուր Հակոբյանը և երգահան Սվետլանա Բոսնոյանը նոյեմբերի 1-ին իրար հավերժ սիրելու խոստում են տվել: Հարսանեկան երեկոն վարել է հանդիսավար Գևորգ Եղիազարյանը, հայտնի հյուրերից ներկա էին Հովհաննես Բաբախանյանը, Լևոն Շարաֆյանը, Վիոլետ Գրիգորյանը, Հրաչյա Մխիթարյանը, Վահիկ Փիրհամազին, Հովհաննես Շահբազյանը, Անի Քրիստին, Նորոն, Ջոնին, Շավարշ Գևորգյանը, «Գևորգյան» պարային ակադեմիայի և «M Dance Studio»-ի հիմնադիրները: BlogNews.am-ի հետ զրույցում Սվետլանան պատմել է հարսանիքի մանրամասները: Հարսանիքի գրեթե յուրաքանչյուր դետալ զույգը միասին է ընտրել՝ բացառությամբ երաժշտական մասի: Չնայած գույգն ապրում է ԱՄՆ-ում, բայց նրանք որոշ չափով պահպանել էին հայկական ավանդույթները. հարսի բակում հնչել է զուռնա-դհոլը, որն ուղեկցվել է հայկական պարով։
Այսօր Սվետլանան ֆեյսբուքի իր էջում հարսանիքից նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը`




















