Շենգավիթում վթարային ջրանջատումներ կլինեն
ՀասարակությունՎթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` նոյեմբերի 25-ին` ժամը 01.00-ից մինչև նոյեմբերի 26-ը` ժամը 09.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արին-Բերդի փողոցի 3-րդ, 5-րդ նրբանցքների, Նոր Խարբերդի այգեգործական թաղամասի ջրամատակարարումը:
Ինչպես տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, նոյեմբերի 25-ին` ժամը 09.00-ից մինչև նոյեմբերի 26-ը` ժամը 09.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պողոտայի135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների, «Էրեբունի» օդանավակայանի ջրամատակարարումը: