Առաջիկա օրերին ՀՀ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
ՀասարակությունՀանրապետության տարածքում նոյեմբերի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 29-ին սպասվում են տեղումներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-27-ի, 29-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 29-ի ցերեկը կնվազի 3-5, արևելյան շրջաններում` 6-8 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 29-ին հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում նոյեմբերի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վրկ արագությամբ: Նոյեմբերի 25-28-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +15 աստիճան, նոյեմբերի 29-ին` +11 աստիճան: