Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակում կհնչեն Ստրավինսկու գործերը
ՄշակույթԱրամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում կանցկացվի «Ճանապարհորդություն դեպի Ռուսաստան. հանդիպում Ստրավինսկու հետ» համերգային ծրագիրը։
Ինչպես տեղեկացրին փառատոնի կազմակերպիչ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, երեկոն տեղի կունենա ն ոյեմբերի 25-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:
Երեկոյի ընթացքում կհնչեն Իգոր Ստրավինսկու ստեղծագործությունները։ Ելույթ կունենան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմերը։ Որպես դիրիժոր հանդես կգա Ռուբեն Ասատրյանը։
Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Հոկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 5-ն անցկացվող երաժշտական այս տոնի ընթացքում տեղի են ունենում կամերային և սիմֆոնիկ համերգներ: