Բրիտանիայում խաղալիքների պահեստի հսկիչը կատու է
LifestyleԽաղալիք արտադրող խոշոր ընկերություններից մեկը` «Bandai»-ը, իր պահեստներից մեկի հսկողությունը վստահել է փողոցային մի կատվի,- գրում է Orer.am-ը:
Կատվին, որին տվել են Միլի անունը, շրջելուց է եղել պահեստի հարակից տարածքում, երբ խանութի տնօրենը տեսել է նրան: Նկատելով կատվի ուշադրությունն ու հետեւողականությունը` տնօրենը որոշել է հենց նրան կարգել պահեստի հսկիչ:
Կատվի պարտականությունների մեջ է մտնում գիշերային շրջայցը պահեստի տարածքով: Որպես վարձատրություն` Միլին ամեն օր ստանում է թարմ միս եւ ձկնեղեն:
Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը