Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
ՀասարակությունՀանրապետության տարածքում նոյեմբերի 26-28-ին, 30-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 29-ին, 30-ի գիշերն սպասվում են տեղումներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի և 30-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 29-ի ցերեկը կնվազի 2-4, արևելյան շրջաններում` 6-7 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 29-30-ին հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում նոյեմբերի 26-28-ին, 30-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 29-ին, 30-ի գիշերն սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-18մ/վրկ արագությամբ: Նոյեմբերի 26-28-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +12 աստիճան, նոյեմբերի 29-30-ին` +10 աստիճան: