Հայաստանի ռուսական ռազմակայանում զինծառայողների երեխաներին կուսուցանեն այկիդոյի եւ սամբոյի հիմունքները
ՀասարակությունՀայաստանի ռուսական ռազմակայանի դպրոցում զորամիավորման հրամանատարության նախաձեռնությամբ կսարքավորվի արեւելյան մարտարվեստների դահլիճ: Դպրոցի հիմքի վրա պլանավորվում Է կատարել ռազմակայանի զինծառայողների երեխաների հավաքագրում այնպիսի մարտարվեստների հնարքների եւ փիլիսոփայության ուսուցման սեկցիաներում, ինչպիսիք են այկիդոն եւ սամբոն: Դպրոցի շենքում կկատարվեն դասարանը մարզական օբյեկտի վերապրոֆիլավորելու , հիմնանորոգման եւ մարզական գույքով հանդերձման աշխատանքներ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
2014 թվականից Գյումրիի զինվորական կայազորում գործող ՌԴ-ի պաշտպանության նախարարության դպրոցում անցկացվում են ռազմակայանի զինծառայողների երեխաների ռազմա-հայրենասիրական դաստիարակման պարապմունքներ, որոնց ընթացքում դպրոցականներն ուսումնասիրում են հոգեւոր դաստիարակության հիմունքները, Ռուսաստանի եւ տարածաշրջանի պատմությունը եւ մշակույթը:
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի պաշտպանության նախարարության ուսումնական հաստատությունում ամեն տարի ուսանում Է ռազմակայանի զինծառայողների եւ քաղաքացիական անձնակազմի ավելի քան 600 երեխա: