Հայաստանն ու Սերբիան ռազմական ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
ՀասարակությունՀՀ եւ Սերբիայի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Բրատիսլավ Գաշիչը ռազմական ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել, որը հիմք է ծառայելու 2016 թվականից երկու երկրների միջեւ ռազմական ոլորտում ավելի ակտիվ համագործակցության համար:
Հուշագրի ստորագրումից հետո կայացած բրիֆինգի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ համագործակցությունը լինելու է մի քանի ուղղությամբ`ռազմական իրավագիտություն, ռազմական կրթություն, բժշկություն, խաղաղապահություն: «Մեր հարաբերությունների շրջանակներում կարող ենք այլ ոլորտներ ևս ընտրել եւ հարաբերությունները զարգացնել»,- ասաց Օհանյանը` հավելելով, որ սերբ գործընկերոջ հետ& nbsp; քննարկել են նաեւ միջազային տարածաշրջանային զարգացումներին, անվտանգության միջավայրին, միջազգային ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:
«Շատ կարեւոր քննարկում ենք ունեցել, արդիական հարցերի շուրջ մտքեր ենք փոխանակել, խոսել ենք ապագա համագործակցության մասին»,- ասաց Գաշիչը` հավելելով, որ ինքը Սերբիայի պաշտպանության առաջին նախարարն է, որ այցելում է Հայաստան: