Կարտոֆիլը կօգնի նիհարել
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Նախկինում համարվում էր, որ կարտոֆիլի օգտագործումը շատ է վնասում կազմվածքին, այդ պատճառով նրանց, ովքեր դիետա են պահում, բժիշկները խորհուրդ էին տալիս սննդակարգից բացառել այդ մթերքը։ Պարզվում է, որ կարտոֆիլի մասին նման կարծիքը սխալ է եղել։
Փորձին մասնակցել են 90 մարդ, որոք ավելորդ քաշ են ունեցել։ Նրանք բոլորն էլ դիետա են պահել, բայց միաժամանակ շաբաթական 5-7 բաժին կարտոֆիլ են կերել։
12 շաբաթ անց պարզվել է, որ փորձի բոլոր մասնակիցները նիհարել են՝ չնայած կարտոֆիլ են կերել։
Բոլոր գիտնականները, սակայն, ընդգծում են մի նրբություն. դիետայի ժամանակ կարելի է կարտոֆիլ օգտագործել, եթե հետևեք սննդակարգի ընդհանուր կալորիականությանը և կալորիաների քանակությունը նվազեցնեք ուրիշ մթերքների հաշվին։
Մեկ միջին կարտոֆիլը պարունակում է մոտավորապես 110 կալորիա և C վիտամինի օրական նորման։