Գլենդելի համայնքային քոլեջը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ
Գլենդելի համայնքային քոլեջի հոգաբարձուների խորհուրդը՝ հետևելով LACCD հոգաբարձուների խորհրդի բանաձևին, որոշում է ընդունել 2015թ.-ի ապրիլ ամիսը քոլեջում նշանավորել «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման ամիս»: Այս մասին հայտնել է «Asbarez»-ը՝ հղում անելով Ամերիկայի արևմտյան տարածաշրջանի Հայկական Ազգային հանձնաժողովի հաղորդագրությանը:
Բանաձևը նաև ներառում է Հայոց Ցեղասպանության իրազեկվածությանը նվիրված մի շարք քննարկումներ և միջոցառումներ: Այն կոչ է անում ԱՄՆ նախագահին աշխատել արդար, կառուցողական, կայուն և ամուր հայ-թուրքական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև մարդկության դեմ այդ հանցագործության արդար և համապարփակ լուծման ուղղությամբ: