Երևանում անցկացվել է Հայաստանում ցուրտ սեզոնի ռիսկերին նվիրված առաջին սեմինարը
ՀասարակությունԵրևանում տեղի է ունեցել սեմինար՝ «Հայաստանում եղանակակլիմայական ռիսկերը ցուրտ սեզոնին» թեմայով: Սա առաջին նմանատիպ սեմինարն է, որը կազմակերպվել է ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության և «Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման միասնական տարածաշրջանային համակարգ` Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանի համար» (RIMES) ծրագրի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, միջոցառման նպատակն էր ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության և եղանակակլիմայական տեղեկատվութուն օգտագործող նախարարությունների համատեղ քննարկումների արդյունքում ընդունել մոտեցումներ՝ հիդրոօդերևութաբանական և կլիմայական սպասարկման որակի բարելավման և կարիքների բացահայտման համար` դրանք հիդրոմետ ծառայության հետագա աշխատանքային ծրագրերում ներառելու նպատակով:
Համաձայն օրակարգի` ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության և շահառուների ներկայացուցիչների կողմից ներկայացվել են մի շարք զեկուցումներ հետևյալ թեմաներով`
Որոշում է ընդունվել ներկայացված առաջարկությունները երկկողմ ձևաչափով քննարկել շահառու գերատեսչությունների հետ, արդյունքներն ամփոփել և ներկայացնել RIMES-ին` ակնկալելով համապատասխան օժանդակություն: