Պատրաստեք կիտրոնի օճառ և ազատվեք մաշկային հիվանդություններից՝ այդ թվում ակնեից ու պսորիազից
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Բնական և տնական օճառը միշտ նախընտրելի է, քանի որ այն չի պարունակում ալկոհոլ, կոնսերվանտներ, որոնք առաջացնում են մաշկի չորացում և ալերգիաներ։
Ներկայացնում ենք մի բաղադրատոմս, թե ինչպես կարող եք ինքնուրույն պատրաստել կիտրոնի օճառ, որը կօգնի ազատվել մաշկային հիվանդություններից, ինչպիսիք են նաև լայն տարածում ունեցող ակնեն և պսորիազը։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
• Այծի կաթից պատրաստված օճառ
• Կիտրոնի բնական յուղ
• 4 կիտրոնի քերած կեղև։
Պատրաստման եղանակը
Այծի օճառը կտրատել, լցնել տարայի մեջ և 30 վայրկյան դնել միկրոալիքային վառարանի մեջ կամ դնել ցածր կրակի վրա՝ մինչև օճառը դառնա հեղուկ։ Ավելացնել կիտրոնի յուղն ու կիտրոնի կեղևը և լավ խառնել՝ մինչև ստացվի համասեռ խառնուրդ։
Խառնուրդը լցնել համապատասխան կաղապարի մեջ և թողնել, որ սառչի ու պնդանա։
Մոտ 1 ժամվա ընթացքում օճառն արդեն պատրաստ կլինի։