Բնապահպանական ծրագրի շրջանակում աշակերտները ծանոթանում են օրգանական սննդի արտադման եղանակներին
Հասարակություն«Բնական միջավայրը և ես» կրթական ծրագրի հերթական փուլը՝ «Սննդային շղթան՝ դպրոցի բակում» ենթածրագիրը մեկնարկել Երևանի հ. 87 միջնակարգ և Ստ. Զորյանի անվան հ. 56 հիմնական դպրոցներում։
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արդեն երկրորդ տարին է Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնը համատեղ իրականացնում են «Բնական միջավայրը և ես» կրթական ծրագիրը, որի մասնակիցներն են 8-9-րդ, ինչպես նաև ավագ դասարանների աշակերտներ։
Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ «Բնական միջավայրը և ես» կրթական ծրագրի շնորհիվ դպրոցահասակ քաղաքացիները կսովորեն ու առօրյայում կկիրառեն բնապահպանական գործընթացներում մարդու բացասական ազդեցությունը նվազեցնելու և բնապահպանական խնդիրները լուծելու հնարավոր ուղիները: Ծրագիրն աշակերտներին հնարավորություն է տալիս ավելի լայն պատկերացում կազմել տեղական, տարածաշրջանային և համաշխարհային բնապահպանական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել բնապահպանական խնդիրների լուծման աշակերտների անհատական և խմբային ունակությո6նները:
«Սննդային շղթան՝ դպրոցի բակում» ծրագրի դասընթացներին, մասնավորապես, աշակերտները կսովորեն, կհետազոտեն առողջ՝ օրգանական սնունդ արտադրելու եղանակները, ապա գարնանը գիտելիքները կկիրառեն գործնականում։