47-ամյա չեխ կնոջ օրգանիզմից հեռացրել են 36 կգ-ոց ուռուցք, որը տարիներ շարունակ աճել է կնոջ օրգանիզմում:
Չարորակ ուռուցքը հասել է այսպիսի չափերի, քանի որ կինը վախենում էր գնալ բժշկի, հայտնում է Zlin.Cz-ն: Արյունքում, հիվանդի ստամոքսը վիրահատության պահին 20 անգամ մեծացել էր:
Վիրաբույժները յոթ ժամ վիրահատել են մեկ մետրից ավել տրամագիծ ունեցող ուռուցքը:
Վիրահատությունից առաջ հիվանդը կշռում էր 117 կգ, իսկ հետո՝ 51 կգ: Բժիշկները վստահ չեն, որ կինը կարող է լիովին վերականգնվել վիրահատությունից հետո:
